Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞նց է ավերակների վրա եղել, բա այն երիտասարդները, որոնք քաջություն են ունեցել ու մաhվшն դեմ են կանգնել. Դավիթ Տոնոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Ես ղեկավարել եմ Զինված ուժերի համակարգը, անհնար է, որ ես նման գնահատական տամ, որ ավերակների վրա է եղել։ Ո՞նց է ավերակների վրա եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանը այն գնահատականը, թե նոր բանակը ավերակների վրա է ստեղծվել։
Նա շարունակեց. «Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել, կրթվել են և վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ժամանակ, այդ մարդկանց ո՞նց կարող է ես որպես ավերակ գնահատեմ:
Բա այն երիտասարդները, որոնք որ իրենց կյանքը նվիրել են, այդքան քաջություն են ունեցել ու մահվան դեմ են կանգնել, ո՞նց կարող եմ իրենց «ավերակ» գնահատական տամ»։
Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյան, իշխող ուժի ներկայացուցիչների խոսույթին, մասնավորպե «ինչո՞ւ ես դու ողջ մնացել, ինչո՞ւ չեն զոհվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը», Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես չեմ գնահատում քարոզարշավի խոսույթը, որն անցնում է բոլոր կարմիր գծերը և բարոյական, և պաշտպանության ու անվտանգությանը վերաբերող հարցերում»։
Մայիսի 26-ին քարոզարշավի շրջանակում Փաշինյանը հայտարարել էր. «Մենք իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և 0-ից բանակ ենք ստեղծել»։