Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեր երեխեքին սպանողն եկել է այստեղ, թազա ռեկլամ է անում, որ նորից ընտրվի»,-Մալաթիա-Սենաստիայում Նիկոլ Փաշինյանի քարոզչական խմբակին փորձեց մոտենալ 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի մայրը և անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատը։
Ոստիկանները նրա ձեռքերը բռնեցին և թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին։
Տարեց կինը ցույց էր տալիս սև նյութից պատրաստած սրտի արձանիկը, հայտարարելով, որ Փաշինյանն իրեն և հազարավոր մարդկանց դժբախտացրել է։
«Այ էս է իմ սիրտը՝ սև։ Այդ Վարդագույն սրտիկները ձևական են, նա ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, միայն իր աթոռն է ուզում։ Չի վայելելու ինքը, երկնային դատաստան՝ անիծյալ պատժի, Աստված ջան, նրան։
Այդ ժամանակ միացվեց «16 տարեկան» երգի բարձր ձայնագրությունը որպեսզի խլացվի տատիկի ձայնը։
«Երգեք, պարեք, ուրախացեք, սրիկանե՛ր»,-գոռում էր կինը։
Տեսանյութը՝ News.am-ից։