Բաքուն չի ցանկանում հայաստանյան նախընտրական փուլում Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել․ Բալյան
Քաղաքական
19:26 01/06/2026
Հայաստան

Բաքուն չի ցանկանում հայաստանյան նախընտրական փուլում Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել․ Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է․

«Հունիսի 7-ի ընտրություններից հետո նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային օրակարգով: Հատկանշական է, որ հանդիպման մասին պայմանավորվածությունը և բանակցվելիք հարցերի շուրջ նախապատրաստությունները ամիսների պատմություն ունեն, այդուհանդերձ, դեռևս կառավարող քաղաքական մեծամասնությունը լռություն է պահպանում մինչև հիմա: Այս համատեքստում առավել հետաքրքրական է, որ հունիսին նախատեսված բանակցությունների մասին տեղեկատվական արտահոսքի աղբյուրը Դոնալդ Թրամփն է: Ադրբեջանական լրահոսում Միացյալ Նահանգների նախագահի՝ Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձի քննարկումներում հստակ դիտարկվում է Ալիև-Փաշինյան հանդիպման թեմային անդրադառնալու արգելքը: Ադրբեջանական սոցմեդիա տիրույթում ևս ըստ ամենայնի խուսափում են անդրադարձներից, մեկնաբանություններում միայն կարելի է հանդիպել որոշակի ուշագրավ դիտարկումների, որոնք վերաբերում են այսպես կոչված անկլավների և Զանգեզուրի միջանցքի շինարարական աշխատանքների խնդրին:

Ադրբեջանական մեդիայում թեմային վերաբերող նյութերի բացակայությունը կամ դրանց խիստ ֆիլտրումը վկայում է այն մասին, որ Բաքուն չի ցանկանում հայաստանյան նախընտրական փուլում Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել: Ալիևը սպասում է հայաստանյան ընտրությունների ավարտին, որպեսզի հունիսի երկրորդ կեսին անցնի իրենց օրակարգի պաշտոնական կապիտալիզացիային»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder