9 ամսական երեխան մшհшցել է հոր գրկում. Նոր մանրամասներ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարից
Հասարակություն
14:45 01/06/2026
Տարածաշրջան

9 ամսական երեխան մшհшցել է հոր գրկում. Նոր մանրամասներ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական վթարից։ Վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ 9 ամսական տղա երեխա, ով մահացել է իր հոր գրկում։ Եվս 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Վթարի հետևանքով մահացել է նաև վարորդը, ով 50 տարեկան էր, մահացածների թվում է եղել   նաև Ղրղզստանի մի քաղաքացի։ Ավտոբուսի ուղևորները վերադառնում էին Իզմիրից Անթալիա «Կուրբան Բայրամի» կրոնական տոնի վերջին օրը նշելուց հետո։

Հիշեցնենք,  որ երեկ խոշոր վթար էր տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Իզմիր-Անթալիա երթուղին սպասարկող Pamukkale Tourism ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը դուրս է եկել վերահսկողությունից և հարվածել արգելապատնեշներին Դենիզլի-Այդըն մայրուղու Թըրքազ թաղամասի մոտ։ Վթարի հետևանքով ավտոբուսը բռնկվել էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder