Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեք տղամարդ Դավիթաշենում գտնվող ընկերության տարածքից հափշտակել են հրակայուն աղյուսներ. Մանրամասներ
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչ 35 և 49 տարեկան երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, մայիսի 16-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի 40-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆոլքսվագեն Ման» ավտոտարհանիչ մանիպուլյատոր բեռնատարով ապօրինի մուտք են գործել որոնք այնուհետև վաճառել են 37-ամյա մի տղամարդու։
ՆԳՆ փրկարար ծառայութունից հայտնում են՝ պարզվել է նաև, որ վերոհիշյալ երեք տղամարդիկ օրեր անց մեկ այլ բեռնատարով ապօրինի մուտք են գործել նույն ընկերության տարածք և հափշտակել 2 տոննա մետաղական ամրաններ, որոնք դարձյալ վաճառել են։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրակայուն աղյուսները գտնվում են 37-ամյա տղամարդու՝ Նոր Խարբերդի 8-րդ փողոցում գտնվող տան բակում։
35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ամրանները հայտնաբերելու ուղղությամբ։