Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. Կան տուժածներ
Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել; Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները; Ըստ տեղեկությունների, դրա հետևանքով ընդամնեը երկու մարդ է ստացել թեթև վնասվածքներ։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
«Երկու տղամարդիկ աննշան վնասվածքներով տեղափոխվել են Մատեր Դեյ հիվանդանոց այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում Մագաթաբի տարածքում գտնվող Ta' Lourdes հրավառության գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: 67-ամյա և 47-ամյա մի տղամարդ, երկուսն էլ Սենթ Փոլս Բեյի բնակիչներ, պայթյունի պահին գտնվել են գործարանի մոտ գտնվող դաշտերում և, ի թիվս այլոց, ցնցումների պատճառով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց»,-գրում են ԶԼՄ-ները։
Պայթյունը, որը տեղի է ունեցել Triq tal-Qagħdi-ի գործարանում, լսվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից, դրա հետևանքով ցնցել են շենքերը, կոտրվել են պատուհանները Մալթայի շատ հատվածներում: Անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապօգնություն, և ոստիկանությունն այս պահին հետաքննում է դեպքը։