Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առանց հանցագործության աշխարհից մինչև մարդկության կործանում՝ չորս օրում
Emergence AI ստարտափն իրականացրել է փորձարկում՝ պարզելու համար, թե ինչ կլիներ մոլորակի հետ, եթե այն կառավարվեր նեյրոցանցերի կողմից։ Այս մասին հայտնում է Fortune-ը:
Կազմակերպությունն անցկացրել է հինգ 15-օրյա սիմուլյացիա (մոդելավորում), որոնցից յուրաքանչյուրը կառավարվել է առանձին արհեստական բանականության (ԱԲ)՝ Claude-ի, ChatGPT-ի, Grok-ի, Gemini-ի կողմից, իսկ հինգերորդ մոդելավորումը ղեկավարվել է մոդելների համակցությամբ։
Հետազոտողները յուրաքանչյուր գործակալի օժտել են ավելի քան 120 գործիքով, որոնք նրանց թույլ են տվել շփվել, քվեարկել, կառավարել ռեսուրսները, պլանավորել, ինչպես նաև դրսևորել մարդկանց բնորոշ այլ վարքագծեր։
-
Claude. Այս մոդելի գործարկած սիմուլյացիան լավագույնս դրսևորվեց սոցիալական կայունության տեսանկյունից և արձանագրեց քաղաքացիական մասնակցության ամենաբարձր ցուցանիշները։ Սա միակ մոդելավորումն էր, որտեղ հաջողվեց պահպանել կարգուկանոնն ու ողջ բնակչությունը։ Գործակալների միջև տարաձայնություններ գրեթե չեն եղել. ներկայացված 58 առաջարկներին կողմ է քվեարկել 332 գործակալ, ինչը հավասար է 98% աջակցության։
-
Gemini և Grok. Այս երկու մոդելները դրսևորեցին քաոսի ամենաբարձր մակարդակը։ Grok-ի աշխարհում կատարվեց 180 հանցագործություն, և այն իր գոյությունն ավարտեց ընդամենը 4 օրում։ Gemini-ի գործակալներն իրականացրին ամենամեծ թվով հանցագործությունները՝ 15 օրում 683 իրավախախտում։
-
ChatGPT. Այս սիմուլյացիայի ընթացքում արձանագրվեց ընդամենը երկու հանցագործություն, սակայն այն տևեց ընդամենը յոթ օր, քանի որ գործակալները մոռացան առաջնահերթություն տալ սեփական գոյատևմանը և պարզապես վերացան։