Պեսկով. ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանին վերաբերող բոլոր նրբերանգները
Քաղաքական
17:57 01/06/2026
Աշխարհ

Պեսկով. ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանին վերաբերող բոլոր նրբերանգները

ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ մինչև դեկտեմբեր կմշակվեն միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր ներբերանգները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ երկրների համապատասխան կառույցներն իրենց երկրների առաջնորդներին պետք է զեկուցեն այս հարցի մշակման մասին։

«Այս ամենը պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր», - հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Կրեմլը հրապարակել էր  Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում գնահատվում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի Հանրապետության համար։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկով. ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանին վերաբերող բոլոր նրբերանգները