Կրեմլ. Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքական
13:29 01/06/2026
Աշխարհ

Կրեմլ. Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները», - ասվում է Կրեմլի կայքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրեմլ. Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել