Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պերմում բեռնատարի հետ բախվելու հետևանքով մայրը և երեք երեխաները nղջ չեն մնացել
Չորս մարդ մահացու վնասվածքներ է ստացել Պերմի երկրամասում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է «E1.RU» Telegram ալիքը։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Սաբարկի գյուղի մոտակայքում։
«Կիսակցորդով բեռնատարը սահել հանդիպակաց երթևեկության գոտի, որտեղ բախվել են Lada Largus-ին», -նշվում է հաղորդագրության մեջ։
Մեքենայում եղել են կին և երեք երեխա։ Նրանց փրկել չի հաջողվել։
Պերմի երկրամասի պետական ճանապարհային տեսչությունը Telegram ալիքում պարզաբանել է, որ բեռնատարը վարել է 1977 թվականին ծնված տղամարդ։ Տրանսպորտային միջոցը Պերմից դեպի Եկատերինբուրգ երթևեկում էր M-12 «Վոստոկ» դաշնային մայրուղով։
«Նախնական վարկածով վարորդը հաշվի չի առել ճանապարհի եղանակային պայմանները և սահել է հանդիպակաց երթևեկության համար նախատեսված գոտի», - նշվում է հայտարարության մեջ։
Բեռնատարի և Lada Largus մակնիշի մեքենայի բախման հետևանքով զոհվել է 1982 թվականին ծնված մի կին, ինչպես նաև 2010, 2013 և 2016 թվականներին ծնված անչափահասներ։ Պետական ճանապարհային անվտանգության տեսչության տվյալներով՝ մեքենայում եղել է 2019 թվականին ծնված մեկ այլ երեխա։ Աղջիկը վնասվածքներ է ստացել։