Ցավոք սրտի, քարոզարշավի պատճառով մերժել եմ Ադրբեջանում համաժողովին մասնակցելու հրավերը. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
09:01 02/06/2026
Հայաստան

Ցավոք սրտի, քարոզարշավի պատճառով մերժել եմ Ադրբեջանում համաժողովին մասնակցելու հրավերը. Ալեն Սիմոնյան

«Վերջերս մի համաժողով էր անցկացվում Ադրբեջանում։ Իմ գործընկերն ինձ հրավիրել էր, բայց, ցավոք սրտի, քարոզարշավի պատճառով մերժել եմ համաժողովին մասնակցելու հրավերը»,- Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ հարմար առիթի պարագայում կայցելի Ադրբեջան, հարևան երկրների ներկայացուցիչներին կհրավիրի Հայաստան։

Բանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանն է հարց ուղղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով. «Դուք ձեր ադրբեջանցի գործընկերոջը՝ Սահիբա Գաֆարովային, հրավիրել եք Հայաստա։ Նա ձեզ դեռ ոչ մի անգամ չի հրավիրել Ադրբեջան, բայց բաց հաստատել եք, որ եթե նա որևէ անգամ հրավիրի, գնալու եք։ Հունիսի 18-19-ին Օրդուբադում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանս է կայանալու, եթե հրավիրի՝ կարո՞ղ ենք պնդել, որ հաստատել եք ձեր մասնակցությունն այդ կոնֆերանսին»։ 

Սիմոնյանի պատասխանից հետո Ղազարյանն արձագանքել է. «Պարոն  Սիմոնյանը Հայաստան է հրավիրում մի երկրի խորհրդարանի ղեկավարի, որը Հայաստանի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունի, այլ որպես պետություն դեռևս չի ճանաչել, Հայաստանի խորհրդարանում չկա Հայաստան-Ադրբեջան բարեկամության խումբ, իսկ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում, որը ստորագրել է  Սիմոնյանի քաղաքական ղեկավարը 2020 թվականին հուլիսին, Ադրբեջանը մինչ օրս ճանաչված է Հայաստանի համար անվտանգայինն սպառնալիք ներկայացնող պետություն։ Սիմոնյանը 2021 թվականին ստորագրել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողով ստեղծելու որոշումը, ինքը հանձնաժողովի նախագահն է, Արցախի ԱԺ նախագահին չի ընդունում, բայց  Գաֆարովային, ով անվտանգության սպառնալիք ներկայացնող պետության ներկայացուցիչ է, հրավիրում է»։ 

Մանրամասն՝ տեսանյութերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցավոք սրտի, քարոզարշավի պատճառով մերժել եմ Ադրբեջանում համաժողովին մասնակցելու հրավերը. Ալեն Սիմոնյան