Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է իր՝ «զավակ ունենալու» մեղադրանքների մասին
Հասարակություն
18:09 02/06/2026
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է իր՝ «զավակ ունենալու» մեղադրանքների մասին

«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, այնտեղ այդ հարցը քննության է առնվում, համապատասխան որոշում կայացվում։ Սա է սկզբունքը»,- լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, որ «իշխանությունը Ձեզ մեղադրում է, ասում է՝  կուսակրոնության ուխտը խախտել եք, զավակ ունեք»։ 

Վեհափառ Հայրապետը նշեց, որ որևէ առումով ճիշտ չի գտնում եկեղեցականներն առանձին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պատասխաններ հնչեցնեն և այլն։

«Մեկ ատյան կա՝ եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական, և այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ 

Այնպես որ, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում Հայոց Կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգ ու կանոնը  և այդ կարգ ու կանոնի համաձայն գործի»,- ասաց Գարեգին Երկրորդը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է իր՝ «զավակ ունենալու» մեղադրանքների մասին