Մաhաgшծ զինծառայողն Արցախից էր, ընտանիքի միակ տղան
Հասարակություն
13:05 02/06/2026
Հայաստան

Մաhաgшծ զինծառայողն Արցախից էր, ընտանիքի միակ տղան

Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը ծնունդով արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։

«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Մեր համայնքում տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել» – ասել է համայնքի ղեկավարը։

Արամայիսն ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։

ՔԿ-ից տեղեկացրել են որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder