Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացմանը
Քաղաքական
21:07 02/06/2026
Տարածաշրջան

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացմանը

«Այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել եմ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում միջոցառման վայրից տեղեկություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ շարունակելով։

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Միջոցառմանը ներկա էին նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Միջոցառման շրջանակներում կարճ շփումներ եմ ունեցել գործընկեր նախարարների հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder