Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչև 2030 թ. Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. ԵԽ պատգամավոր
Հայաստանի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը քիչ հավանական է։ «Իզվեստիա»-ին ասել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
«Չնայած Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը մեծ մասամբ մնում է տեսական։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները առնվազն հարևաններից մեկի հետ՝ նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։
Չնայած վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները կայուն կերպով բարելավվել են, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է։ Ներկայումս ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Բալկանյան թեկնածու երկրներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին կապված չլուծված խնդիրներին», - ասել է նա։
Միաժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ այս պահին նախընտրելի կլինի ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նրա տնտեսությունը ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերը խորացնելու համար։ Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ երկարատև հարաբերությունների շնորհիվ։