Եթե այս վիդեոն տեսնում եք, ուրեմն ինձ կամ ձերբակալել են, կամ կալանավորել. Ա. Ալեքսանյանը տեսաուղերձ է հրապարակել
Իրավունք
15:32 02/06/2026
Հայաստան

Եթե այս վիդեոն տեսնում եք, ուրեմն ինձ կամ ձերբակալել են, կամ կալանավորել. Ա. Ալեքսանյանը տեսաուղերձ է հրապարակել

Ձերբակալվելուց առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը տեսուղերձ է պատրաստել, որը պետք է հրապարակվեր նրա ձերբակալման կամ կալանավորման դեպքում։ Տեսաուղերձը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Այս ամեննն այս իշխանությունների վախի, անճարության, թուլության արդյունքն է։ Ինչ-որ սին, փուչիկ, փրփուր բաներից կախվելով, փորձում են տարբեր մարդկանց ձերբակալել, կալանովերլ, մարդկանց լարածությանմեջ պահել; Ժողովուրդ, չի ստացվելու ձեզ մոտ, համակերպվեք դրա հետ»,-նշում է նա ու հորդորում անպայման մասնակցել ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder