Պետդումայի խոսնակը կարծում է, որ Հայաստանը կկիսի Ուկրաինայի ճակատագիրը ԵՄ-ի հետ ինտեգրման հարցում
Քաղաքական
14:51 02/06/2026
Տարածաշրջան

Պետդումայի խոսնակը կարծում է, որ Հայաստանը կկիսի Ուկրաինայի ճակատագիրը ԵՄ-ի հետ ինտեգրման հարցում

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինան, որոշելով ինտեգրվել Եվրամիությանը (ԵՄ) խոսել է զարգացման հեռանկարների մասին, սակայն նրա արտադրանքը արգելվել է եվրոպական շուկաներում, և Հայաստանին էլ նույն ճակատագիրն է սպասվում։ Այդ մասին նա գրել է իր ալիքում՝ Max հարթակում։

«ԵՄ-ին ինտեգրվելու որոշում կայացնելիս նրանք խոսել են մեկ բանի մասին, այդ թվում՝ զարգացման հեռանկարների։ Իրականում պարզվել է, որ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, արգելվել է մուտք գործել եվրոպական շուկաներ՝ սահմանելով խիստ և անբարենպաստ սակագնային քվոտաներ։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև Հայաստանին», - ասել է խորհրդարանականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետդումայի խոսնակը կարծում է, որ Հայաստանը կկիսի Ուկրաինայի ճակատագիրը ԵՄ-ի հետ ինտեգրման հարցում