ԱՄՆ-ում տղամարդը սպшնել է իր ընտանիքի վեց անդամներին
Աշխարհում
11:57 02/06/2026
Աշխարհ

ԱՄՆ-ում տղամարդը սպшնել է իր ընտանիքի վեց անդամներին

Այովայում մի տղամարդ սպանել է իր ընտանիքի վեց անդամներին՝ նրանց հետ անհայտ պատճառներով ծագած անհամաձայնության պատճառով, դրանից հետո ինքնասպան է եղել։ Այդ մասին հաղորդում է ABC-ն։

«Ոստիկանությունը հայտնում է, որ Այովայի քաղաքի մի քանի վայրերում տեղի ունեցած մի շարք կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել, ըստ ոստիկանության՝ կենցաղային վեճի պատճառով», -ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հեռուստաալիքի, չորսը սպանվել են մեկ տանը, իսկ երկուսը՝ երկու այլ վայրերում։ Կասկածյալը՝ 52-ամյա Ռայան Ուիլիս Մաքֆարլանդը, հայտնաբերվել է Միսիսիպի գետի մոտ գտնվող անտառապատ արահետում։ Նա լքել է շենքը մինչև ոստիկանության ժամանումը, ապա ինքնասպան է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ում տղամարդը սպшնել է իր ընտանիքի վեց անդամներին