Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:23 03/06/2026
Հայաստան

Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

«Ինձ համար մեծ պատիվ է լինել մասը՝ Հայաստանի համար այս նշանակալի, այս պատմական պայքարի, կրել դրա բոլոր դժվարությունները և ձեր առջև կանգնել բաց ճակատով»,- այսպես իր խոսքը մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ՝ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում։  

Նա ընդգծեց՝ այս ընթացքում հաղթահարել են բոլոր խնդիրները, ինչի ապացույցն այն է, որ  միասին այսօր Հանրապետության հրապարակը ողողել են դրական էներգիայով։

«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է։ Չորս օրից հանրաքվե է, հանրաքվե՝ երկու բանի մասին՝ շարունակո՞ւմ ենք թույլ մնալ, շարունակո՞ւմ ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե՞ կանգնում ենք,  մեր մեջքն  ամրացնում են և սկսում ենք զարգանալ։ Հանրաքվե է նրա մասին, թե թո՞ւյլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին՝ թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին մնացած հողը հայկական։ Հանրաքվե նրա մասին, թե թո՞ւյլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, Հայաստանը լքեն ավելի լավ կյանքի համար, թե՞ վերակառուցելու ենք մեր քանդած երկիրը և ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, բարեկեցություն ենք բերելու հայ ընտանիքներին և այնպես ենք անելու, որ հայերը էլ չգնան»,- իր ելույթում նշեց Կարապետյանը։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան