Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի կարիերան ազգային հավաքականում։
«Լեոն կխաղա ազգային հավաքականում այնքան, որքան ցանկանա: Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Մեսսին: Սա նրա վեցերորդ Աշխարհի առաջնությունն է լինելու: Երկար ժամանակ նա շարունակում է մնալ լավագույնը: Հավաքականի համար դժվարին ժամանակներում Լիոնելը ցուցադրում է իր լավագույն կողմերը», - մասնագետի խոսքերն է մեջբերում Ole-ն:
euro-football.ru-ն տեղեկացնում է, որ Արգենտինան Աշխարհի առաջնությունում կխաղա Հորդանանի, Ալժիրի և Ավստրիայի հետ խմբում: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: