Ալիկ Ալեքսանյանին կալանավորեցին 2 ամսով
Քաղաքական
10:40 03/06/2026
Հայաստան

Ալիկ Ալեքսանյանին կալանավորեցին 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխավոր կարկառուն ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին դատարանը կալանավորեց երկու ամսով՝ բավարարելով դատարանի ՔԿ միջնորդությունը։

Երեկ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ա.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Վերջինս քննիչի որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով:

Ձերբակալվելուց առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը տեսուղերձ էր պատրաստել, որը պետք է հրապարակվեր նրա ձերբակալման կամ կալանավորման դեպքում։ 

«Այս ամեննն այս իշխանությունների վախի, անճարության, թուլության արդյունքն է։ Ինչ-որ սին, փուչիկ, փրփուր բաներից կախվելով, փորձում են տարբեր մարդկանց ձերբակալել, կալանովերլ, մարդկանց լարածությանմեջ պահել; Ժողովուրդ, չի ստացվելու ձեզ մոտ, համակերպվեք դրա հետ»,-նշում է նա ու հորդորում անպայման մասնակցել ընտրություններին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիկ Ալեքսանյանին կալանավորեցին 2 ամսով