Մենք ունենք տուրբուլենտ, ռեակտիվ արտաքին քաղաքականություն, որտեղ չկա կանխատեսելիություն. Արա Պողոսյան
Քաղաքական
10:59 03/06/2026
Հայաստան

Մենք ունենք տուրբուլենտ, ռեակտիվ արտաքին քաղաքականություն, որտեղ չկա կանխատեսելիություն. Արա Պողոսյան

Եվրամիությանն անդամակցության հարցում Հայաստանը մինչև 2030 թվականը շանսեր չունի․ այսպիսի գնահատական էր հնչեցրել եվրոխորհրդարանի պատգամավորներից մեկը՝ անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին։

Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ 2030 թվականը չափազանց սեղմ ժամկետ է Եվրամիության անդամակցության համար, իսկ առաջիկա 5-6 տարիներին նման գործընթացի իրականացումը գործնականում անհնար է՝ հաշվի առնելով անդամակցության բարդ ու երկարատև ընթացակարգերը։

Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունները եվրաինտեգրումը հանրությանը ներկայացնում են որպես մոտալուտ իրադարձություն՝ դրանով իրենց շուրջ մոբիլիզացնելով այն ընտրազանգվածին, որը հույսեր է կապում Արևմուտքի հետ։

Արա Պողոսյանը նաև իրատեսական չի համարում այն սցենարը, ըստ որի Հայաստանը սեփական ցանկությամբ դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից։ Նրա համոզմամբ՝ նման քայլը հավասարազոր կլինի Հայաստանի տնտեսության համար ծանր հարվածի և կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների։

Պողոսյանի գնահատմամբ՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անկանխատեսելի, իսկ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են առավել իրատեսական և հաշվարկված մոտեցումներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ունենք տուրբուլենտ, ռեակտիվ արտաքին քաղաքականություն, որտեղ չկա կանխատեսելիություն. Արա Պողոսյան