Ձեր մոտ «մեթադիչկաները» փաստացի Ադրբեջանինը և Թուրքիայինն են. Արամ Վարդևանյանը՝ Արարատ Միրզոյանին
Քաղաքական
00:10 03/06/2026
Հայաստան

Ձեր մոտ «մեթադիչկաները» փաստացի Ադրբեջանինը և Թուրքիայինն են. Արամ Վարդևանյանը՝ Արարատ Միրզոյանին

«Դուք 2017 թ-ին եղել եք Սերժ Սարգսյանի նախընտրական ցուցակում, 2021թ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի, 2026 թ-ին՝ Նարեկ Կարապետյանի նախընտրական ցուցակում եք, տենց էլի մարդիկ կլինեն այստեղ, դա չի՞ ապացուցում, որ դուք նույն կալոդի կարտերն եք, որին բաժանողն ամեն ընտրության պատահական բաժանում է, կախված այդ պահից, թե որդ՝ որտեղ կընկնեք։ Դուք ղեկավարվում եք նույն կենտրոնից, նույն մեթադիչկայով»,-Հ1-ի նախընտրական բանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին դիմեց Արարատ Միրզոյանը։

«Ամենամեծ ցավն այն է, որ իմ կենսագրության նշված տվյալներն ներկայացնելով՝ չեք խոսում Ձեր իսկ կենսագրության մասին, պարոն Միրզոյան։ Իսկ ձեր մոտ կենսագրականը շատ ավելի հետաքրքիր է։ Ձեր մոտ մեթադիչկաները փաստացի, և ես դա ասում եմ ցավով, Ադրբեջանի և Թուրքիայի մեթադիչկաներն են։ Պարոն Միրզոյան, ի վերջո, եթե դուք մի օր ինձ տեսնեիք էրդողանի գիրքը կրծքիս սեղմած մեծ ժպիտով՝ վստահ եմ, որ ձեր մոտ բացասական էմոցիա կառաջանա։

Դուք վերջապես Ցեղասպանության ճանաչման գործի ջատագով եք եղել, պատմաբան եք, ու, լինելով նաև անձ, որի անունը բիբլիական սարի հետ կապ ունի, էն սարի, որից հրաժարվում են, դուք ինձ հարցնում եք մեթադիչկաների՞ մասին։ Դուք 8 տարի միայն դժբախտություն եք բերել այս երկրին, դուք հազարավոր զոհերի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն եք։ Ես ուզում եմ հասկանալ, նման պայմաններում եթե դուք....»,-արձագանքեց և խոսքը կիսատ թողեց։

Վարդևանյանը նշեց, որ գործող իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի փաստաբանություն են անում, դրա համար պետք է հեռանան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր մոտ «մեթադիչկաները» փաստացի Ադրբեջանինը և Թուրքիայինն են. Արամ Վարդևանյանը՝ Արարատ Միրզոյանին