Արգենտինայի հավաքականը հայտարարություն է արել Մեսսիի մասին
Աշխարհում
10:06 03/06/2026
Աշխարհ

Արգենտինայի հավաքականը հայտարարություն է արել Մեսսիի մասին

Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի կարիերան ազգային հավաքականում։

 «Լեոն կխաղա ազգային հավաքականում այնքան, որքան ցանկանա: Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Մեսսին: ​​Սա նրա վեցերորդ Աշխարհի առաջնությունն է լինելու: Երկար ժամանակ նա շարունակում է մնալ լավագույնը: Հավաքականի համար դժվարին ժամանակներում Լիոնելը ցուցադրում է իր լավագույն կողմերը», - մասնագետի խոսքերն է մեջբերում Ole-ն:

euro-football.ru-ն տեղեկացնում է, որ Արգենտինան Աշխարհի առաջնությունում կխաղա Հորդանանի, Ալժիրի և Ավստրիայի հետ խմբում: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder