Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանը նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն. Ռոբերտ Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանը նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն՝ հետևողականորեն փորձում է փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, երևի ցանկությունը հետևյալն է՝ Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալ»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի հետ, դա հնարավոր է. «Մենք դա արել ենք նույնիսկ շատ բարդ աշխարհաքաղաքական վիճակներում։ Այն, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, մեր գյուղատնտեսությանը հսկայական հարված է հասցնելու։
Ինքը չի հասկանում գյուղատնտեսությունից։ Ինքը գյուղատնտեսական ապրանքների լուրջ շատ սպառող է, ուտում է, ուտում է, անունը դրել եմ սեղանի կոմբայն, ե՞րբ ես կշտանալու»։
Ռոբերտ Քոչարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։