Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին
Քաղաքական
15:31 04/06/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։

Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին