Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին
Սպորտ
17:22 04/06/2026
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Երևանում մասնակցել է «Ռոտորի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտյոմ Սիմոնյանի հարսանեկան արարողությանը:

Արտյոմ Սիմոնյանի և նրա ընտրյալ Լիլիթի ամուսնության արարողությունը տեղի է ունեցել նախօրեին, ներկա են եղել հայկական ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ հայտնի դեմքեր։

Երևանի «Փյունիկի» ռուս կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոն Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպումից և զրույցից տեսանյութ է հրապարակել. Մխիթարյանը հետաքրքրվում է, թե ինչպես է Կովալենկոն իրեն զգում Հայաստանում և հաջողություն է մաղթում նրան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder