Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հիացած եմ ազգային ժողովի կին ընդդիմադիր գործիչներով, ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով. Սամվել Կարապետյան
«Այս մեկ տարվա ընթացքում, գտնվելով այս քաղաքական պայքարի մեջ ես ուղղակի զարմացած ու հիացած եմ ազգային ժողովի կին ընդդիմադիր գործիչներով, ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով, մեր թիմի ուժեղ կին անդամներով։ Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, և ամեն ինչ անելու ենք, որ իրենք ավելի զարգանան, համարձակ դառնան, ավելի ուժեղ դառնան»,-ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Սամվել Կարապետյանը՝ երեք հարցի շրջանակում պատասխանելով դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի այն հարցին, թե ի՞նչն է խանգարում կանանց ակտիվորեն մասնակցելու հասարակական-քաղաքական կյանքին։
Նրա կարծիքով, կանայք ավելի ճիշտ են տեսնում, թե ինչ է հարկավոր հայ երեխային, երիտասարդին։
«Մենք ամեն ինչ անելու ենք բարձրացնելու հայ կնոջ դերը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։