Իշխանությունները խուճապի մեջ են. քննարկում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության միանգամից 30 թեկնածուի ձերբակալության հարցը
Քաղաքական
07:28 04/06/2026
Հայաստան

Իշխանությունները խուճապի մեջ են. քննարկում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության միանգամից 30 թեկնածուի ձերբակալության հարցը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` իշխանությունների շրջանում խուճապային տրամադրություններ են ու պատրաստվում են զանգվածային ձերբակալություններ իրականացնել:

 Հանրապետության հրապարակակում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստանի» ազդեցիկ հանրահավաքից հետո իշխանությունների շրջանում խորացել է ճգնաժամային տրամադրությունը ու մտածում են գնալ կտրուկ քայլերի, մասնավորապես քննարկվում է հիմնական բոլոր դերակատարների ձերբակալության հարցը:

«Նկատենք, խոսքը չի գնում միայն Նարեկ Կարապետյաի ձերբակալության մասին: «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Ալիկ Ալեքսանյանի գործով քննչական մարմինը նախատեսում է խուզարկություններ իրականացնել միանգամից մի քանի տասնյակ հասցեներում, ինչը կուղեկցվի ձերբակալություններով: Մեր աղբյուրը հայտնում է, որ օրակարգում է մոտ 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցը»,-գրում է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունները խուճապի մեջ են. քննարկում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության միանգամից 30 թեկնածուի ձերբակալության հարցը