Կառավարությունն ընդունեց ամառային զորակոչ անցկացնելու որոշումը
Հասարակություն
11:09 04/06/2026
Հայաստան

Կառավարությունն ընդունեց ամառային զորակոչ անցկացնելու որոշումը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել 2026թ հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության 25.04.2024թ. N 589-Ն որոշմամբ 2024թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2024թ. հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ:

«Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder