Սրբազանը չի խախտի վերաքննիչ դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը․ Փաստաբան
Իրավունք
18:49 04/06/2026
Հայաստան

Սրբազանը չի խախտի վերաքննիչ դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը․ Փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրել է․

«Բագրատ Սրբազանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշում է կայացրել դատավոր Ռշտունին:

Սրբազանի հետ խորհրդակցելուց հետո եկանք որոշման, որ Սրբազանը չի խախտի վերաքննիչ դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը:

Բագրատ Սրբազանը կշարունակի կալանքը` տնային պայմաններում»:

Նշենք, որ Բագրատ Սրբազանը դատարանում մասնավորապես ասել է, որ դատավորի կայացրած որոշումը չի ընդունում՝ Ռշտունուն համարելով երեսպաշտ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder