Ըստ ամենայնի՝ Կրասնոդարն ընդունել է Էդիկի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը. Սպերցյանի գործակալ
Սպորտ
18:08 04/06/2026
Հայաստան

Ըստ ամենայնի՝ Կրասնոդարն ընդունել է Էդիկի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը. Սպերցյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ նոր մեկնաբանությամբ է հանդես եկել ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան։

«Վերջին տեղեկություններից պարզ է դառնում, որ «Կրասնոդարը» դեմ չէ, որպեսզի Էդիկը բանակցի անձնական պայմանների շուրջ։ Մենք թվերին չենք տիրապետում, բայց, ըստ ամենայնի, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ-Ահլիի» առաջարկը»,- armsport-ի փոխանցմամբ՝ նշել է գործակալը Fonbet YouTube-յան ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «ցուլերի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder