Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ է եղել Բագրատ Սրբազանի ծննդյան տորթը դատարան բերելուց հետո. Արթուր Սարգսյանը մանրամասներ պատմեց
18 արդարներիի գործով նիստի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ չի տեսնում որևէ խոչընդոտ նիստը հետաձգելու համար, չնայած իր պաշտպաններն այսօրվա խուզարկությունների հետ կապված չեն կարողացել ներկայանլ դատարան։
«Պարոն Խուդոյանը պատրաստ է իրականացնել իր պաշտպանությունը, և այդ պատճառով նիստի հետաձգման անհրաժեշտություն չկա, մյուս փաստաբանների բացակայությունը ևս չի խոչընդոտում դատական գործընթացի շարունակմանը»,-ասաց Արթուր Սարգսյանը։
Ելույթի ընթացքում Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրվեց մեկ այլ հարցի վրա։
«Բագրատ Սրբազանի ծննդյան օրը դատարանի դահլիճ էր բերվել փոքրիկ տորթ՝ շնորհավորանքի նպատակով, այդ դեպքից հետո դատարանում սկսվել են տարբեր սահմանափակումներ և խոչընդոտներ»,-ասաց նա ու մանրամասնեց, չնայած դատարանի դահլիճում ազատ տեղեր կան, բայց քաղաքացիների մուտքը սահմանափակվում է, նիստերին մասնակցել ցանկացող անձանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում։
Պատգամավորը նաև պատմեց, որ նիստից մոտ 15 րոպե առաջ տեղի է ունեցել արտառոց միջադեպ, երբ դատարանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել դատարանի շենք շշով ջուր ներս բերել։
«Այս հինգ տարվա պայքարի մեջ շատ բաներ եմ տեսել, բայց որ արգելում էին այս ջուրը մտցնել դատարան, շատ ցավալի է։ Պատկերացրեք ինչ վիճակի մեջ են, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրել, ժողովուրդ ջան»,- ասաց Արթուր Սարգսյանը։