Նախորդ տարվա համեմատ, այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը ցածր է 16սմ-ով
Օրվա թեմա
17:39 04/06/2026
Հայաստան

Նախորդ տարվա համեմատ, այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը ցածր է 16սմ-ով

Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900․60 մ։ Տարեսկզբից՝ հունվարի 1-ից, լճի մակարդակը բարձրացել է 38սմ-ով։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից միաժամանակ hայտնում են, որ համեմատած նախորդ տարվա հունիսի 4-ի ցուցանիշի հետ, լճի մակարդակը ցածր է 16սմ-ով։

2026 թվականի հունվարի 3-ին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը, այդ թվում ստորերկրյա ներհոսքը ջրատարով, կազմում է 96.953 միլիոն խմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder