8 մլրդ դոլարը չգիտեն, թե ուր են ծախսել բայց կարող էին 1.1 մլրդ դոլարով ժողովրդի վարկերը ներել. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
21:44 04/06/2026
Հայաստան

8 մլրդ դոլարը չգիտեն, թե ուր են ծախսել բայց կարող էին 1.1 մլրդ դոլարով ժողովրդի վարկերը ներել. Գագիկ Ծառուկյան

«Ամենալավ ծրագիրը՝ սպասեք լավ փոփոխությունների, Քրիստոսի արձանի բացման ժամանակ 20 մլն զբոսաշրջիկ որ գա, իր գեղեցկությամբ։ Աստծու մատը մեջն է; Մեկը մյուսի սիրուն 132 կաթողիկոս ունենք, Քրիստոսն իր առաքյալներով»,-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ Կաննում փառատոնի ժամանակ արձանի պաստառը հրապարակվել է «Փոքրիկ պետություն՝ մեծ ամբիցիաներով» գրառմամբ։

«20 մլն տուրիստ էլ գա և ամեն մեկը 5 հազար դոլար ծախսի 100 մլրդ դոլար գումար է կազմելու, որը մնալու է իմ երկրում, ժողովուրդս փող աշխատի»,-ասաց Ծառուկյանը։

Նա ասաց, որ Հիսուս Քրիստոսի արձանի նմա երկու խոշոր ծրագիր ունի, որը կյանքի կոչելուց հետո աշխույժություն կլինի Հայաստանում, գումարներ կգան։

«Որպեսզի ժողովրդի դեմքին ժպիտ լինի, ժողովուրդը կարողանա բարեկեցիկ կյանքով ապրել, ոչ թե նեղված, թե վարկն ինչպես փակի, տոկոսներն ինչպես մուծի»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

 Անդրադառնալով ՀՀ պետական պարտքին, Ծառուկյանը նկատեց. «8 մլրդ դոլարը չգիտեն թե ուր են ծախսել բայց կարող էին 1.1 մլրդ դոլարով ժողովրդի վարկերը ներել, քանի որ, եղել է տնտեսական ճգնաժամ, պատերազմ , համաճարակ»։

 Նրա խոսքով՝ ժողովուրդը աղքատ եղավ, պետությոնը աղքատ է լինելու;

«Իրենց ոտի տակից հողը գնացել է, դա զգում են, դրա համար նման քայլերի են գնում»,-ասաց Ծառուկյանը, նկատելով, որ գործարարների հտևից քաղաքական դրդապատճառներով հետապնդելը վտանգում է պետության վարկանիշը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
8 մլրդ դոլարը չգիտեն, թե ուր են ծախսել բայց կարող էին 1.1 մլրդ դոլարով ժողովրդի վարկերը ներել. Գագիկ Ծառուկյան