Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Հասարակություն
21:11 04/06/2026
Հայաստան

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը  18։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ  ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունու զորամասի դիմաց, բախվել են 40-ամյա Դավիթ Հ-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 51-ամյա Կամո Հ-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն։

«Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում»,-հայտնում է shamshyan.com

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում