Նա Լյուդովիկոս 14-րդ չլինելով հանդերձ՝ պնդում է, թե կառավարությունը ինքն է. Կամենդատյանը՝ հարկատուի հաշվին բիբարի արտահանումը սուբսիդավորելու մասին
Քաղաքական
17:31 04/06/2026
Հայաստան

Նա Լյուդովիկոս 14-րդ չլինելով հանդերձ՝ պնդում է, թե կառավարությունը ինքն է. Կամենդատյանը՝ հարկատուի հաշվին բիբարի արտահանումը սուբսիդավորելու մասին

«Կառավարությունն այսօրվա հերթական նիստում 1.9 մլրդ դրամ հատկացրեց միայն հունիսին Հայաստանից արտահանվող պղպեղի, լոլիկի, ելակի և ծաղիկների սուբսիդավորման համար։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության ոլորտում հերթական ձախողման դիմաց Հայաստանի շարքային քաղաքացին իր գրպանից(պետական բյուջե մուծած հարկերից) վճարում է մասնավոր ձեռներեցների արտադրանքը արտահանելու համար։ Փաստը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։

«Խիստ բացասական եմ գնահատում փաստը, որովհետև այն շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի անիմաստ, ապուշ քաղաքականության։ Նա Լյուդովիկոս 14-րդ չլինելով հանդերձ՝ պնդում էր, որ կառավարությունը ինքն է։ Ինքը ոչ մի բան է։ Էդ անձնավորությունն իրավունք չունի նման սուբսիդիաներ տալ։ Սուբսիդիաները տալիս են ծրագրերի ներքո, որոնք ունենում են հիմնավորումներ՝ տնտեսագիտական, ինչու ոչ, նաև սոցիալական հիմնավորումներ։ Այս անձնավորությունը, պիկապից կառչած իր անհասկանալի միջնադարյան եվրոպայի քարտեզ հիշեցնող վերնաշապիկով՝ ասում է՝ կօգնեմ, բիբարի փողը ես կտամ․..

Դու ով ես որ բիբարի փողը տաս։ Բիբարի փող ունես գնա բիբար առ, նստեք ձեր տունը կերեք։

Երբ պետական բյուջեն ձևավորվում է, այն ֆինանսատնտեսական ամենակարևոր փաստաթուղթն է, և նրա մեջ ներառված թվերը, ռազմավարական ճյուղերի հատկացումները ենթադրում են լրջմիտ մոտեցումներ։ Այդ ամեն ինչը ենթադրում է, որ մեր՝ պետությանը ի պահ տրված և ծախսելու համար ուղղված հարկերը, որոնք մեզանից հավաքում են, մենք պետությանը տալիս ենք այն ակնածանքով, հանգստությամբ, որ մեր հայկական, ինքնիշխան պետությունը լրջմիտ կծախսի։ Երբ ասում ես՝ ես բիբարի փողը կտամ, դու քեզանից ինչ ես ներկայացնում։ Դրա տակ ինքը մամլիչի նման պետական ամբողջ համակարգը փչացնում է։ Որովհետև, եթե պետական համակարգում գյուղատնտեսության նախարարություն լիներ, էս ամեն ինչը կարելի էր կանխատեսել, գյուղատնտեսության պատասխանատուները, ենթադրենք, Ռուսաստանի հետ կզրուցեին, կհասկանային, թե որոնք են հարցերը, սերտիֆիկացման ինչ հարցեր, ինչպիսի խութեր կան այդ ամենի մեջ և որտեղ, որ պետք է, կարող էին նույնիսկ մարդկանց սիրաշահել, գումարով մոտեցումներով, աշխատել մարդկանց հետ։

Կանգնել է պիկապի վրա ասում է ՝ բիբարի փողը կտամ։ Խիստ բացասական եմ գնահատում և, ընդհանրապես՝ նրա ամբողջ քաղաքականությունը բացասական գնահատականի արժանի միջոցառումերի շարան է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նա Լյուդովիկոս 14-րդ չլինելով հանդերձ՝ պնդում է, թե կառավարությունը ինքն է. Կամենդատյանը՝ հարկատուի հաշվին բիբարի արտահանումը սուբսիդավորելու մասին