10 հազար ծաղիկ կուղարկվի Լատվիա. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ձեռնամուխ է եղել հայկական ծաղիկների սպառմանը
Քաղաքական
16:30 04/06/2026
Աշխարհ

10 հազար ծաղիկ կուղարկվի Լատվիա. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ձեռնամուխ է եղել հայկական ծաղիկների սպառմանը

Հայաստանում աճեցրած ծաղիկների սպառմանը որոշել է աջակցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ Նա այսօր հայտարարություն է տարածել`  նշելով, որ Հայաստանից 10 հազար ծաղիկ Կարտահանվի Լատվիա։

ԵՄ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է.

«Այսօր ես խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանին ուղղված սահմանափակումների մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք,  դա անընդունելի է։

Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները վերածում է քաղաքական ճնշման զենքի։

Մենք շատ լավ գիտենք այս ձեռնարկը։ Ահա թե ինչու Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ։

Այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Եվ դեռ ավելին կլինի»։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Հայաստանից Ռուսաստան ապրանքների, այդ թվում ծաղիկների արտահանման սահմանափակումների հիմնավորումները կասկածելի է համարում.

«Վաղը նախատեսվում ՝ Լատվիա ուղարկել  10,000 ծաղիկներից բաղկացած խմբաքանակ։ Դրան կհետևեն նաև այլ խմբաքանակներ։ Մենք նաև կշարունակենք կապել մեր բիզնեսներն իրար՝ հետևելով մեր՝ վերջերս Երևանում կայացած գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

2024 թվականից ի վեր ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում արդեն օգնել է 7000 բիզնեսների և նպաստել է ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
10 հազար ծաղիկ կուղարկվի Լատվիա. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ձեռնամուխ է եղել հայկական ծաղիկների սպառմանը