Երեկ ողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
14:12 05/06/2026
Հայաստան

Երեկ ողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը. Նարեկ Կարապետյան

«Երեկ մենք տեսանք, ողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշիքնի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշեց, որ հավասարակշռությունը կորցնելով, երեկ բանավեճի ժամանակ այդ մարդը հայտարարել էր՝ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, քանի որ Մինսկի խմբի երեք երկրները, որի մեջ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, թույլ չէին տալիս, որ հակամարտությունը խաղաղ լուծվի։ 

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մարդն ինչ պրոբլեմներ կբերի, ինչքան ճակատագրեր կխեղի իր այս մոտեցումով։ Դրա պատճառով մենք պետք է փոխենք մեր երկրի առաջնորդին, ունենանք լուրջ առաջնորդ, այնպիսի առաջնորդ, որ մեր հարևան երկրների ժողովուրդները,  առաջնորդները կատակով չվերաբերվեն մեզ, որպես մեմ չվերաբերվեն, այլ վերաբերվեն որպես լուրջ երկիրը, ինչը մենք անելու ենք միասին։ 

Գնա ընտրության, բեր այդ փոփոխությունը, որ երկիրն ունենան կայուն, հավասարակշիռ առաջնորդ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder