Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա հարց` ինչ է շահում իշխանությունը, երբ Հայաստան ժամանողներին սպառնում է վարժանքներով. Արմեն Մինասյան
«Զինված ուժերում ներգրավված բոլոր զինծառայողներն իրավունք ունեն մասնակցելու Հայաստանում անցկացվող համապետական ընտրություններին»-գրում է քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը՝ հավելելով.
«Ասել կուզի` վարժանքների մեջ գտնվողներն, այսպես թե այնպես պետք է մասնակցեն ընտրություններին, քանի որ այդ իրավունքի իրացման հնարավորությունն ապահովելը պետության պարտավորությունն է:
Հիմահարց` ինչ է շահում իշխանությունը, երբ Հայաստան ժամանողներին սպառնում է վարժանքներով: Դժվարէ ասել: Հավանաբար այդ կերպ փորձում են զգուշացնել մյուսներին, որ հանկարծ չգան: Այլ բացատրություն չունեմ:
Իսկ ինչ ենք կորցնում մենք: Իմ կարծիքով` շատ բան: Բայց ամենակարևորը` կորցնում ենք պետությունը: Որովհետև պետություն չի կարող համարվել այն գործիքը, որով սպառնում են, որպեսզի անձնական ու խմբակային հարցեր լուծեն: