Քաղաքական բռնաճնշումների համատեքստում սա կոչվում է «պտտվող դռան էֆեկտ». Կարեն Վրթանեսյան
Քաղաքական
12:42 05/06/2026
Հայաստան

Քաղաքական բռնաճնշումների համատեքստում սա կոչվում է «պտտվող դռան էֆեկտ». Կարեն Վրթանեսյան

«Առավոտից՝ ձերբակալությունների ու քաշքշոցների նոր ալիք։ Ինչ-որ նավթալինոտ թեմայով ձերբակալվել են Արմեն Աշոտյանը, Արթուր Ավագյանը, արդեն կալանավորված է Արման Սահակյանը (Գալուստ Սահակյանի որդին)։ Մեկ այլ նավթալինոտ թեմայով մեղադրանք է առաջադրվել գեներալ Տիրան Խաչատրյանին»,-գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը;

Նա մանրամասնում է.

«Քաղաքական բռնաճնշումների համատեքստում սա կոչվում է «պտտվող դռան էֆեկտ» (իսպաներեն՝ Efecto puerta giratoria)։ Սա այն բռնաճնշումների այն մարտավարությունն է, երբ քաղբանտարկյալներին ազատ արձակելուն զուգահեռ կամ մի քանի օրվա ընթացքում նոր մարդիկ են բանտարկում, այնպես որ քաղաքական բանտարկյալների թիվը մնում է անփոփոխ։

Ինչը հնարավորություն է տալիս պահպանել վախի մթնոլորտը և միաժամանակ թույլ է տալիս բռնապետին ավելի հեշտ կառավարել միջազգային և ներքին հանրային դժգոհությունները։

Երեկ Բագրատ սրբազանին տնային կալանքի ուղարկեցին 1 տարվա ապօրինի բանտարկությունից հետո, այսօր նոր քաղբանտարկյալներ են «ներս բերում»»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder