Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանազшվթերը թшղվել են իրենց իսկ ստեղծած կեղծիքի, թալшնի, шվերի, կեղտի մեջ. Մետաքսե Հակոբյան
«Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել են նիկոլներից կազմված փսևդոէլիտան, ինչի արդյունքում Արցախը հանձնվել է, իսկ Հայաստանը կորցրել է զարգացման և ինքնապաշտպանության կարողությունը»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա շարունակել է. «Փսևդոէլիտայի ղեկավար Նիկոլի պարտադրանքով Արցախի Հանրապետության նախագահը 2023թ.-ի սեպտեմբերի 1-ին հրաժարական տվեց, որպեսզի Արցախում ցեղասպանության կազմակերպման արդյունքում արցախահայերը հնարավորություն չունենան փրկվելու։
Այս իշխանազավթերը թաղվել են իրենց իսկ ստեղծած կեղծիքի, թալանի, ավերի, կեղտի մեջ։ Սրանք ոչ միայն մեր քաջորդիների զոհվելու պատճառն են, այլ սպանել են մեր կյանքի մեծ մասը։
Այս հակահայերը պիտի հեռացվեն, պիտի պատասխան տան իրենց կատարած բոլոր հանցագործությունների համար։
Մեզնից յուրաքանչյուրը լիակատար իշխանություն ունի որոշելու իր ապագան։ Պետք է գնալ ընտրության, պետք է մերժել նիկոլական փսևդոէլիտային, պետք է փրկել Հայաստանի Հանրապետությունը»։