Փաշինյանը Ադրբեջանի պահանջի կատարումն այս անգամ էլ կապեց «դատական մաֆիայի» հետ
Քաղաքական
21:54 05/06/2026
Հայաստան

Փաշինյանը Ադրբեջանի պահանջի կատարումն այս անգամ էլ կապեց «դատական մաֆիայի» հետ

«Դատաիրավական համակարգի մութ անկյուններում ծվարած մաֆիայի մետաստազների խնդիրը մենք չենք կարողանալու լուծել առանց սահմանադրական կարգավորումների»,-ամփոփոիչ հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով Ադրբեջանի ներկայիս հիմնական պահանջի կատարումը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը

 Նա հայտնեց, որ շատ է կարևորում ընտրություններից հետո «քննարկումներով», «ժողովրդավարական պրոցեսներով» նոր սահմանադրության ընդունումը։

«Որի արդյունքում Հայաստանի բոլոր դատավորները կվերածվեն դատավորների պարտականություններ կատարողների և վերանշանակում կստանան միայն նրանք, ովքեր կանցնեն, բարեվարքության մի քանի շերտանի սկզբունքներ»,-հայտարարեց Փաշինյանը՝ ընդունելով, որ այն նոր Սահմանադրությունը ընդունելու միակ պատճառը չէ;

Փաշինյանի խոսքով, «դատական մաֆիայի» պատճառով, չեն կարողանում կատարել մի քանի խոստումներ և չենք կարողանում պատասխանել ժողովրդի հարցին, թե ինչու ՀՀ Երկրորդ, Երրորդ նախագահները, օլիգարխները դեռ բանտում չեն

 «Արդարադատությունը և Արդարությունը պետք է հաղթի հունիսի 7-ին»,-ասաց փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder