Կտեղափոխվի՞ արդյոք Սպերցյանը Լա Լիգա. իսպանական ակումբից հստակ պատասխան են տվել
Սպորտ
20:00 05/06/2026
Աշխարհ

Կտեղափոխվի՞ արդյոք Սպերցյանը Լա Լիգա. իսպանական ակումբից հստակ պատասխան են տվել

Իսպանական «Բետիսի» սպորտային տնօրեն Մանու Ֆախարդոն Sport24-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Այս մասին գրում է Արմսպորտը։

«Սպերցյանը թոփ խաղացող է, բայց մենք չենք հետաքրքրվում այս ֆուտբոլիստով»,- նշել է Ֆախարդոն։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի գլխավոր թիմում հանդես է գալիս 2018 թվականից։ 2025/26 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում Էդուարդը դարձել է 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրը «ցլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։ Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաև, որ Սպերցյանը մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելուն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder