Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընդդիմությունը հավաքական ձայներով այս իշխանությանը հաղթելու մեծ շանս ունի. Ռոբերտ Քոչարյան
«Մենք էլ ենք փոխվել»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ դասեր է քաղել իր կառավարման տարիներին կատարած սխալներից, գալով իշխանության՝ արդյո՞ք խոստանում են ժողովրդավարություն ու հանդուրժողականություն քաղաքական հակառակորդների նկատմամբ։
Քոչարյանը շարունակեց. «Ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն, այսպիսի պրոցեսներով չէի անցել, ընդդիմադիր չեմ եղել, մյուս անկյան տակ չեմ տեսել պրոցեսները։ Ղարաբաղյան շարժում էր, այնտեղ պայքարում էինք և Ադրբեջանի դեմ, և սովետական զորքերի վերահսկողության տակ էր այդ ամենը։
Հիմա ընդդիմադիր աչքով այս ամենը տեսա, սա նոր, հետաքրքիր փորձ է, որը չի կարող ազդեցություն չունենալ իմ աշխատանքի ոճի վրա»։
Քոչարյանն ընդգծեց, որ իր նոր փորձն ամբողջացրել է կյանքի փորձը։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իրենց շանսերը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ընդդիմությունն ունի մեծ շանս հավաքական ձայներով հաղթել այս իշխանությանը»։