Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանը Ադրբեջանի պահանջի կատարումն այս անգամ էլ կապեց «դատական մաֆիայի» հետ
«Դատաիրավական համակարգի մութ անկյուններում ծվարած մաֆիայի մետաստազների խնդիրը մենք չենք կարողանալու լուծել առանց սահմանադրական կարգավորումների»,-ամփոփոիչ հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով Ադրբեջանի ներկայիս հիմնական պահանջի կատարումը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը
Նա հայտնեց, որ շատ է կարևորում ընտրություններից հետո «քննարկումներով», «ժողովրդավարական պրոցեսներով» նոր սահմանադրության ընդունումը։
«Որի արդյունքում Հայաստանի բոլոր դատավորները կվերածվեն դատավորների պարտականություններ կատարողների և վերանշանակում կստանան միայն նրանք, ովքեր կանցնեն, բարեվարքության մի քանի շերտանի սկզբունքներ»,-հայտարարեց Փաշինյանը՝ ընդունելով, որ այն նոր Սահմանադրությունը ընդունելու միակ պատճառը չէ;
Փաշինյանի խոսքով, «դատական մաֆիայի» պատճառով, չեն կարողանում կատարել մի քանի խոստումներ և չենք կարողանում պատասխանել ժողովրդի հարցին, թե ինչու ՀՀ Երկրորդ, Երրորդ նախագահները, օլիգարխները դեռ բանտում չեն
«Արդարադատությունը և Արդարությունը պետք է հաղթի հունիսի 7-ին»,-ասաց փաշինյանը։