Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վարչապետի աթոռը զբաղեցնողն ուղիղ եթերով հանձնարարեց իր սատելլիտ արամ սարգսյանին՝ դիմելու ԿԸՀ՝ չեղարկելու «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի գրանցումը. Մելիքյան
«Քիչ առաջ վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղիղ եթերով հանձնարարեց իր սատելլիտ արամ սարգսյանին՝ դիմելու ԿԸՀ՝ չեղարկելու «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի գրանցումը»,-գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով.
«Սա մի բան է նշանակում՝ գերագույն դավաճանի գործերը այնքան լավ չեն, որքան նա ցույց է տալիս։ Չէ՞ որ նա բոլորիցս լավ գիտի «գետնի վրա» իրավիճակը։
Սա նշանակելու է ընտրությունների բացարձակ դելեգիտիմացիա, սա նշանակելու է իշխանության ուղիղ ուզուրպացիա։
Հայաստանի քաղաքացիները պետք է վճռականորեն խափանեն իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը փաստացի խլելու այս բացահայտ պետական հանցագործությունը!»։