Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 6-ին՝ ժամը 12։56-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտի վերաբերյալ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կարկտահարության հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։
Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստացված ահազանգերին։
Հասցված վնասները պարզելու և իրավիճակը գնահատելու նպատակով փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ։
Կարկուտից տուժած բնակիչների հոսքը համայնքապետարան չի դադարում։ Համայնքապետաանից հայտնում են, որ հասցված վնասները տեղում արձանագրելու և գնահատելու նպատակով այս պահին դեպքի վայրերում ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) 3 և Տաշիրի ՀՓՋ-ի 1 օպերատիվ խմբերը, ինչպես նաև համայնքապետարանի կողմից հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները։