Ճիշտ ուղու վրա ենք, պետք է աշխատել. Եղիշե Մելիքյան
Սպորտ
09:40 06/06/2026
Հայաստան

Ճիշտ ուղու վրա ենք, պետք է աշխատել. Եղիշե Մելիքյան

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ընկերական խաղը։ 

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում ասաց, որ չի վախենում խնդիրներից. հակառակը՝ իր վրա է վերցնում պատասխանատվությունը և իր թիմի ու ֆուտբոլիստների հետ շարժվում է առաջ։

Նա նշել է, որ ունեն փոփոխություններ, նոր ֆուտբոլիստներ, վնասվածքներով ֆուտբոլիստներ։

«Վերլուծելու լավ առիթ է։ Տա Աստված, հաղթանակ, եթե չստացվի, հասկանանք՝ ինչ պրոբլեմներ ունենք, դրա շուրջ աշխատենք, պաշտոնական խաղերից առաջ հասցնենք աշխատել մեր սխալների վրա, անել այն, ինչը մենք ուզում ենք ստանալ։ 

Ճիշտ ուղու վրա ենք, պետք է աշխատել»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder