Հայաստանի ընտրությունները՝ թուրքական մամուլի էջերին
Քաղաքական
22:33 06/06/2026
Հայաստան

Հայաստանի ընտրությունները՝ թուրքական մամուլի էջերին

«Երեկ ու այսօր (բնականաբար, նաև վաղն ու առաջիկա շաբաթը) Թուրքիայի բոլոր խոշոր ու ազդեցիկ լրատվամիջոցները անդրադառնում են Հայաստանի ընտրություններին»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա մանրամասնում է.

«Որքան հասցրել եմ հետևել, դրանք բոլորը ընդգծում են այս ընտրությունների կարևորությունը Թուրքիայի համար։ Հետաքրքրություն նախորդիվ էլ է եղել, բայց այսպիսի շեշտադրումները կարելի է նորույթ համարել։

Թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը Հայաստան են գործուղել իրենց լրագրողներին՝ ընտրությունները տեղում լուսաբանելու համար։ Ես կկիսվեմ դրանցով ու դրանց լուսաբանման առանձնահատկություններով վաղը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder